Հենրիկ Հովհաննիսյանը ԳԱԱ թղթակից անդամ է, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, աշխատում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես Թատրոնի բաժնի վարիչ, ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցուներ:

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է ՀՍՍՀ-ի ք. Լենինականում  1936 թ. Հունիսի 3-ին: Ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը: 1958-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցիկության դիպլոմով: 1958-1961թ.թ.-աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար:  1961-1964թ.թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ: 1965-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝”Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը»  թեմայով: 1965-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: 1972-ին ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող: 1973-1974 թ. Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար: 1976-ից ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:  1973-ից- հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդան:  1979թ. ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ “Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով: 1980-ին ԽՍՍՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ВАК) ստացել է արվեստագիտության դոկտորի դիպլոմ: 1987թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում ատեստավորվել է որպես առաջատար գիտական աշխատող: 1990-1991թ.թ. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գլխավոր մասնագետ:  1992 –ից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ: 1995-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի նախագահ:  2001-ից ՀՀ  Նախագահի  հրամանով նշանակվել է հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի անդամ: 2003-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) ստացել է պրոֆեսորի կոչում (դիպլոմ Պ00158): 2006-ին ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ: 2004-ից  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Թատրոնի բաժնի վարիչ: 2011թ. ՀՀ Նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական:

 

Մանկավարժական գործունեությունը՝

ԵՊՀ –ի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ (1976-1980թթ), Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան  (1985-1991թթ, 2011-… թթ), այս ընթացքում՝ (1970-…թթ) Գեղարվեստա-թատերական ինստիտուտում դասավանդել է վեց առարկա՝ բեմական խոսք, հայ թատրոնի պատմություն, արևմտաեվրոպական թատրոնի  պատմություն, դրամայի տեսություն, թատերագիտության ներածություն, թատերական քննադատություն:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ