ruhyen
ԳՐՔԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հոդվածներ

Արվեստագիտությունը՝ res nullius

           … ընդ որո՞յ ճեմարանի կամ վարդապետութեան                                                     Գրիգոր Մագիստրոս Փորձում եմ վերարծարծել մի խնդիր՝ մեզանում չգիտակցված կամ արհամարված, լուսավոր աշխարհում վաղուց ընդունելի ու հասկանալի: Արվեստագիտության առարկայի և խնդրի մասին է խոսքը: Ինչո՞վ է զբաղվում արվեստագիտություն կոչվող գիտությունը. ի՞նչ է փորձում բացատրել, արվե՞ստը, թե՞ արվեստից դուրս իրականությունն արվեստի միջոցով. արվեստը միջո՞ց է, թե՞ նպատակ, սպասավո՞րը [...]

Ալեքսանդր Պուշկին

Ալեքսանդր Պուշկին 1799-1837 Բանաստեղծության թարգմանելիության սահմաններում Պոետի 200 ամյակին Բանաստեղծության թարգմանությունը ոչ այնքան օտար հեղինակին ծանոթացնելու միջոց է՝ ուղղված նրա լեզուն չիմացողին, որքան զրույց հեղինակի հետ մեկ այլ իրականությունից, գեղարվեստական հաղորդակցության եղանակ, մայրենի լեզվի բանաստեղծական հնարավորությունների բացահայտում: …նպատակը ոչ թե լեզվական համարժեքության հասնելն է, այլ մոտենալը գեղարվեստական համարժեքության: Սա նշանակում է փնտրել ձևին համախոս ձև՝ [...]

Հայ թատրոնի պատմություն xix դար

Հայ թատրոնի պատմություն XIX դար-մաս1 Հայ թատրոնի պատմություն XIX դար-մաս2 գրքի այս մասի էլեկտրոնային տարբերակում տեղի է ունեցել վրիպում, բացակայում են  354-355 էջերը, որի համար ներրողություն ենք խնդրում և մուտքագրում ենք բացակայող էջերը: Այսպես՝ Դժբախտւթյունը նորից կապել է ամուսիննրին: Նրանք շրջել են միասին, նախկին ճանապարհներով, ժամանակ առ ժամանակ այցելելով Պոլիս: 90-ական թվականների սկզբին Ֆասուլաճյանը համագործակցել [...]

Հնագույն դրաման Հայաստանում

Հնագույն դրաման Հայաստանում ԴՐԱՄԱՅԻ ԾԱԳՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ   Լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ: Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության: Գիրքը հասցեագրվում է բանասերների, պատմաբաններին, թատերագետներին և դրամայի ու թատրոնի պատմությամբ հետաքրքրվողներին: Ներկայացնում ենք գրքի ներածությունը: [...]

HOMO LUDENS

Յոհան Հայզինգա HOMO LUDENS Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ Խմբագրի՝ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի  հոդվածը՝ Խաղը՝ բեմական ներկայության ձևային հիմք   Խաղը կեցության պարադոքսն է՝ չկասեցվող և ինքն իրենով կարգավորվող տարերք, որ հատկանշում է մարդուս վերտրամաբանական գոյությունը: Բոլոր բացատրությունները ճիշտ են մասնակիորեն, և անհերքելին խաղային տարերքի առկայությունն է մարդկային իրականության բոլոր ոլորտներում. Կենցաղ, քաղաքականություն, [...]

Ամփոփում` Ստանիսլավսկու «սիստեմը» և խաղի պարադոքսը

Ստանիսլավսկու «սիստեմը» տրամաբանական արդյունքն է 19-րդ դարավերջի հոգեբանական ռեալիզմի ու նատուրալիզմի, մասնավորապես ռուս դերասանական դպրոցի: Մյուս կողմից դա իմաստավորվում է 20-րդ դարասկզբին ձևավորված վարքագծի հոգեբանության՝ բիհեյվիորիզմի լույսով: Ստանիսլավսկու առաջին ստուդիական փորձերը (1912-13 թթ.) համընկնում են Կոլումբիայի համալսարանում Ջոն Ուոտսոնի կարդացած առաջին դասախոսություններին նույն խնդիրների շուրջ: Ստանիսլավսկու որոնումները սակայն անկախ էին Ուոտսոնի տեսակետներից: Նրա մեթոդը հիմնված [...]

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին Դավիթ Անհաղթի <<Սահմանք իմաստասիրութեան>> երկի հունարեն բնագրում արվեստի և գիտության սահմանները ներկայանում են այն տերմինաբանական հանդերձով, որ ժառանգություն էր մնացել անտիկ մտածողներից:  Այստեղ առավել տարողունակ, առավել ընդհանուր և բազմանշանակ է τέχνη բառը՝ իր երեք հիմնական նշանակություններով. Գործնական իմացություն, արվեստ և արհեստ: <<Սահմանքի>> հին հայերեն տարբերակում գործնական իմացություն հասկացությունը տրված է [...]

Առաջաբան` HOMO LUDENS

Յոհան Հայզինգա HOMO  LUDENS Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ Խմբագրի`ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի առաջաբանը Պատմության անցումային պահերը բերում են մտքի տարուբերումներ և տարակուսանք մարդկության ընթացքի տրամաբանության հանդոպ: Այդպես եղավ փրկչական թվականի նախօրեին, երբ հռոմեացի վերջին ողբերգակը աղաղակում էր, թե աստվածներն այլևս չեն կառավարում մարդկանց: Այդպես եղավ XX դարի առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից [...]

Միջնադարյան թատրոնի ակունքները Հայաստանում

 Թատրոնը միջնադարյան քաղաքային կյանքի գեղարվեստական խորհրդանիշներից մեկն է: Նրա ստվերը կանգնած է եղել միջնադարյան վանական հեղինակների թիկունքին և իր սիմվոլիկ այցետոմսն է թողել մագաղաթյա գրչագրերի էջերում: Այդ այցետոմսը թատր բառն է: Ժամանակակիցներն այսպես են անվանում մեր քննախոսության առարկան: Դժվար է անմիջապես վճռել, թե այս ծանոթ ներկայացող անունը ինչ կարող էր նշանակել միջնադարում: Դժվար է անմիջապես [...]